Արդեն ութերորդ տարին անընդմեջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպում է այցեր Լեռնային Ղարաբաղի զորամասեր, հանիպում զինվորներին, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին:
Նրանց նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ, որ հասարակությունը զինվորի կողքին է: Ուսանողական խորհրդի 45 անդամներ՝ այս անգամ այցելել են Արցախի մի շարք զորամասեր, որտեղ խորհրդի թատերական խմբակի անդամները, զինվորների համար ներկայացրել են Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմարված «Հրադադար» ներկայացումը: