Ստամբուլում իրավապահ մարմինները ցրել են հակակառավարական ցույցը` ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ կիրառելով:
Ցույցին մասնակցել են 1000-ավոր մարդիկ, ովքեր իրենց բողոքն են հայտնել Սուրուչում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ու քննադատել են Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը` ընդդեմ «Իսլամական պետության»` պահանջելով կառավարության հրաժարականը: Բողոքի ցույցերին մասնակցել են ընդդիմադիր ձախակենտրոն «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» անդամները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: