Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի իշխանությունները ցրել են հակակառավարական ցույցը

12:45, երեքշաբթի, 21 հուլիսի, 2015 թ.
Ստամբուլի իշխանությունները ցրել են հակակառավարական ցույցը

Ստամբուլում իրավապահ մարմինները ցրել են հակակառավարական ցույցը` ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ կիրառելով:

Ցույցին մասնակցել են 1000-ավոր մարդիկ, ովքեր իրենց բողոքն են հայտնել Սուրուչում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ու քննադատել են Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը` ընդդեմ «Իսլամական պետության»` պահանջելով կառավարության հրաժարականը: Բողոքի ցույցերին մասնակցել են ընդդիմադիր ձախակենտրոն «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» անդամները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

16955 | 0
Facebook