Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իսրայելում հայտնաբերվել է դելֆինի 2000-ամյա արձանիկ

18:08, կիրակի, 26 հուլիսի, 2015 թ.
Իսրայելում հայտնաբերվել է դելֆինի 2000-ամյա արձանիկ

Իսլայելցի հնագետները երկրի հարավում, Գազայի հատվածից քիչ հեռու, հայտնաբերել են մարմարյա արձանիկ, որի վրա պատկերված է դելֆին, հաղորդում է «Դը Թայմս օֆ Իսրայել»-ը: Հետազոտողները կարծում են, որ արձանիկը կարող էր լինել մեծ քանդակի մի մասնիկը, որն, ամենայն հավանականությամբ, պատկերել է աստծո կամ աստվածուհու: 40 սանտիմետրանոց արձանիկի տարիքը 2000 տարի է:

Դելֆինի քանդակը հայտնաբերվել է բյուզանդական ժամանակաշրջանի փլատակների մեջից: Հնագետ Ալեքսանդր Ֆրայբերգը եզրակացրել է, որ այն, հավանաբար, պատրաստվել է Հին Հռոմի ժամանակներում:

23739 | 0
Facebook