Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սիլվա Համբարձումյանը հաստատ որոշել է առաջադրվել

10:11, ուրբաթ, 17 փետրվարի, 2012 թ.
Սիլվա Համբարձումյանը հաստատ որոշել է առաջադրվել

''Ժողովուրդ''. Գործարար Սիլվա Համբարձումյանը թերթի հետ զրույցում նշել է, որ ինքը հաստատ որոշել է Աժ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի 41 ընտրատարածքներից որևէ մեկում: ''Այո, ես իմ թեկնածությունը դնելու եմ. շուտով հայտարարություն կանեմ և այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը: Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ: Ես գնալու եմ մեծամասնականով: Սխալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է'',- նշել է Համբարձումյանը: Թերթի տեղեկությունների համաձայն` գործարար տիկինն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը:

11530 | 2
Facebook