Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը

10:20, չորեքշաբթի, 17 հունիսի, 2015 թ.
Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը

Այսօր առավոտյան կյանքի 90-րդ տարում Անկարայի հիվանդանոցում մահացել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը: Այս մասին հաղորդում է «Անադոլու»-ն:

Դեմիրելը սուր շնչառական վարակով հոսպիտալացվել էր մայիսի 13-ին: Հիվանդությունը հանգեցրել է սրտային անբավարարության ու շնչառական խնդիրների:

Դեմիրելը Թուրքիայի նախագահ է եղել 1993-2000թ.: Մինչ այդ 1965-1993թթ. ընթացքում 5 անգամ եղել է երկրի վարչապետ: 1971 և 1980թ. հեռացվել է իշխանությունից զինված ապստամբությունների արդյունքում: Տարբեր տարիների քաղաքական 2 կուսակցություն է գլխավորել:
15585 | 1
Facebook