Խնդրում ենք սպասել...

Միջազգային

13 տարվա մեջ առաջին անգամ Էրդողանի կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը

10:27, երկուշաբթի, 08 հունիսի, 2015 թ.
13 տարվա մեջ առաջին անգամ Էրդողանի կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը

Թուրքիայում երեկ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություննների նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 13 տարվա մեջ առաջին անգամ կորցրել է խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, արդեն հաշվարկվել են քվեաթերթիկների 99%-ը, և այդ արդյունքների համաձայն՝ Էրդողանի կուսակցությունը հավաքել է ձայների 41%-ը, իսկ քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը»-ը՝ 10%-ը և առաջին անգամ տեղ է ստացել թուրքական խորհրդարանում:

Աղբյուրը նշում է, որ քանի որ Թուրքիայում գործում է խորհրդարանում համամասնական ներկայացուցչական համակարգը, նշանակում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կամ ստիպված է լինելու կազմել կառավարություն փոքրամասնական հիմունքներով, կամ կոալիցիայի մեջ մտնել այլ կուսակցությունների հետ:
12511 | 0
Facebook