Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

14:00, երեքշաբթի, 02 հունիսի, 2015 թ.
«Ռեալ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
     Ռաֆայել Բենիտեսը 3 տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական «AS»-ը։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ այսօր Բենիտեսը ստորագրել է պայմանագիրը։ Նրա շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ հունիսի 3-ին։ Իսպանացին «Ռեալ»-ում տարեկան կվաստակի 4 մլն եվրո։ Նշենք, որ Բենիտեսը «Ռեալ»-ում աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական 1993/94 թվականներին, հետագայում նա գլխավորել է ակումբի երկրորդ թիմը։ Բացի այդ, 55-ամյա մասնագետը գլխավորել է իսպանական «Վալենսիա»-ն, անգլիական «Լիվերպուլ»-ը և «Չելսի»-ն, իտալական «Ինտեր»-ը։
     Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին լքել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը մայիսի 25-ին։ Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին նա վաստակում էր տարեկան 7,5 մլն եվրո։
17114 | 0
Facebook