Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կրծկալների ցանկապատ եկած ամեն մի կին զբոսաշրջիկ իր պարտքն է համարում համալրել հավաքածուն

23:10, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Կրծկալների ցանկապատ եկած ամեն մի կին զբոսաշրջիկ իր պարտքն է համարում համալրել հավաքածուն

Նոր Զելանդիայի Կարդրոն բնակավայրում կա մի ցանկապատ, որն արդեն դարձել է զբոսաշրջության վայր: Պատճառն այն է, որ այն պատված է հազարավոր կրծկալներով: Կրծկալները ցանկապատից կախելու միտումն սկսվել է 1999-ից, երբ, ավանդույթի համաձայն, 4 կին բարում Սուրբ ծնունդը նշելուց հետո առավոտյան դուրս են եկել և իրենց ներքնազգեստի այդ մասերը կախել ցանկապատից: Քամուց փողփողացող կրծկալների տեսքը շատերին է զվարճալի թվացել, ու մեկ տարվա ընթացքում այդտեղ կախված կրծկալների թիվն անցել է 60-ը: Այժմ երկար ցանկապատը ծածկված է հազարավոր կրծկալներով, իսկ եկած ամեն մի կին զբոսաշրջիկ իր պարտքն է համարում համալրել հավաքածուն:

20620 | 1
Facebook