Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավարը մեղադրվում է Հրանտ Դինքի սպանության համար

15:37, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավարը մեղադրվում է Հրանտ Դինքի սպանության համար

Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժանմունքի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յիլմազերը ձերբակալվել է «Ագոս» պարբերականի գլխավոր խմբագիր հայազգի Հրանտ Դինքի սպանության գործում ունեցած առնչության համար: Այդ մասին հաղորդում է «Անդալոդու»-ն: Ստամբուլի դատարանը լսել է նախկին ոստիկանապետի ցուցմունքը և նրան կալանավորելու որոշում կայացրել՝ մեղադրելով հանցավոր կազմավորման ձևավորման և օժանդակության համար:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ 17-ամյա ազգայնամոլ Օգյուն Սամաստի արձակած կրակոցից: Սամաստը ձերբակալվել է սպանությունից 1 օր անց, իսկ 2011թ. նա դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման:

10008 | 0
Facebook