Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք, ի՞նչ եղավ էդ պատմությունը». Փաշինյանը` վարչապետին

18:06, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
«Բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք, ի՞նչ եղավ էդ պատմությունը». Փաշինյանը` վարչապետին
     ՀՀԿ փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործունեությանը, ասել էր. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»:
     Այսօր Աժ-ում, դիմելով ՀՀ վարչապետին, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Դուք` պարոն Աբրահամյան, ասացիք. «Այն մարդիկ, ովքեր մեկ-երկու-երեք անգամ ասելուց չեն ընկալում, մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ` բամփենք: Պարոն Աբրահամյան, տեղեկացրեք` ի՞նչ եղավ այդ ամենից հետո, կոնկրետ ի՞նչ նկատի ունեիք` բամփել ասելով ու տեղեկացրեք` բամփեցի՞ք, չբամփեցի՞ք, էդ պատմությունն ի՞նչ եղավ»,- հարցրեց Փաշինյանը:
     «Ֆինանսների նախարարը մայիսի վերջ, հունիսի սկիզբ վերջնական տեղեկանք կներկայացնի Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում իրականացված ստուգումների արդյունքների մասին»,- պատասխանեց վարչապետ Աբրահամյանը:
9711 | 2
Facebook