Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռը նշանակվել է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն

16:06, երեքշաբթի, 19 մայիսի, 2015 թ.
Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռը նշանակվել է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն

Մինչ հասարակությունը բարձրաձայնում է Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու` Սյունիքում ստեղծած «բեսպրեդելի» մասին, իշխանությունները ոչ միայն «դեմը չեն առնում», այլև թույլ են տալիս ավելի ընդլայնվել:
     Օրեր առաջ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Սաշիկ Խաչատրյանն, ով, ասում են` Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է: Ըստ լուրերի` տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է տեղի ունեցել, ու իբրև թե, հենց նա էլ հաղթել է: Ասում են` Սյունիքի մարզպետը, քաջ գիտակցելով, որ սա իր որդու մասնակցությամբ ոչ առաջին, ոչ էլ վերջին ծեծկռտուքն է լինելու, այս կերպ փորձում է ձերբազատել իրեն ու որդուն հետագա խնդիրներից: Այս պարագայում, արդեն, բուժկենտրոնն այլևս նման դեպքերում հայտարարություն չի տա իրավապահներին, ու Լիսկան և իր ընտանիքը կապրեն հանգիստ՝ հանրության ու ոստիկանության աչքից հեռու:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15615 | 19
Facebook