Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի ծաղիկների երկրորդ կյանքը

16:35, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Ծիծեռնակաբերդի ծաղիկների երկրորդ կյանքը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանի փոխանցմամբ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարյուր հազարավոր ծաղիկները հատուկ տեխնոլոգիայով վերամշակվելու են, որի արդյունքում ստացվելու է գրելու թուղթ:

Նրա խոսքով` այն նվիրաբերվելու է Ցեղասպանության թանգարանին, որն այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելիս: «Իսկ ծաղիկների մնացած մասին պատրաստված պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակի հողի մշակման համար»,- նշել է Եվա Մարտիրոսյանը:

Հուշահամալիրի մոտ մեկնարկած ծաղկահավաքն այս տարի կտևի երկու օր, որի ընթացքում ողջ ծաղիկները կմշակվեն և ընտրված ծաղկաթերթիկները կչորացվեն: Այս գործընթացի մասնակիցն են դարձել երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ ու կամավորներ:

12591 | 0
Facebook