Ճապոնական մագնիսաքարշ գնացքը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել փորձարկումների ժամանակ: Այն զարգացրել է 603 կմ/ժ արագություն: Ռեկորդը սահմանվել է Յամանասիի երկաթուղիների փորձարարական հատվածում, Ֆուձի լեռան դիմաց:
Մոտ ապագայում ճապոնական իշխանությունները մտադիր են գերարագ փոխադրում իրականացնել Տոկիոյից Նագոա: Սպասվում է, որ այդ գնացքը 208 կիլոմետրը կանցնի 40 րոպեում:
Արագության նախորդ ռեկորդը ևս սահմանվել է Ճապոնիայում, ապրիլի 16-ին՝ 590 կմ/ժ: