Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնագետները Գդանսկում հայտնաբերել են 18-րդ դարի արհեստական սեռական օրգան

23:37, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Հնագետները Գդանսկում հայտնաբերել են 18-րդ դարի արհեստական սեռական օրգան

Լեհ հնագետները Գդանսկ քաղաքում հայտնաբերել են արական սեռական օրգանի իմիտատոր, որը պատրաստված է եղել 18-րդ դարի երկրորդ կեսին: Պեղումներն արվել են մի վայրում, որը 250 տարի առաջ ծառայել է որպես արտաքնոց:

20 սմ երկարություն ունեցող սեքսուալ խաղալիքը պատրաստված է կաշվից՝ լցոնված մազերով: Նրա հիմքը փայտից է: Սեքսուալ խաղալիքը շատ լավ է պահպանվել և շատ թանկ է արժեցել: Հնագետներն այն մաքրելուց հետո պարզել են, որ պատրաստված է լավ մշակված, որակյալ կաշվից, և ենթադրել, որ այն կորել է պատահաբար:

Գտածոյի վայրում հայտնաբերվել էն նաև հախճապակու կտորներ, հուշանվերներ, փայտյա սրեր:

44902 | 12
Facebook