Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավիահարվածները շարքից հանել են Եմենի օդանավակայանը

16:05, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Ավիահարվածները շարքից հանել են Եմենի օդանավակայանը

Մարտի 26-ի գիշերվանից Պարսից ծոցի երկրների կոալիցիոն ուժերը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ավիահարվածներ են հասցնում Եմենի ուղղությամբ: «ԲիԲիՍի»-ն հայտնում է, որ արդեն շարքից դուրս է եկել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը, մասնավորապես՝ թռիչքուղին:

Ավիահարվածներն իրականացվում են երկրի մեծ մասը զավթած ամստամբ-հուսիթներին վերացնելու նպատակով:

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավիահարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ իրադրությունը երկրում չդառնա «կայուն և անվտանգ»:

Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, որ փախել է արտասահման, մեղադրել է Իրանին իր երկրում անկայունություն մտցնելու համար և ապստամբներին անվանել է «Իրանի խամաճիկներ»:

11857 | 0
Facebook