Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադը կորցրեց նաև ստրատեգիական կարևորագույն կենտրոն Իդլիբը

14:22, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Ասադը կորցրեց նաև ստրատեգիական կարևորագույն կենտրոն Իդլիբը

Սունի իսլամիստական խմբավորումները՝ ներառյալ նաև նրանք, որոնք կապ ունեն «Ալ Քաիդա»-ի հետ, հայտարարել են, որ գրավել են ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Իդլիբ քաղաքը: Նրանք համացանցում տեղադրել են մի տեսանյութ, թե ինչպես են ոչնչացնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի արձանը:

Իդլիբը սիրիական համանուն նահանգի կենտրոնն է, գտնվում է Դամասկոսը, Հալեպն ու Լաթաքիան իրար կապող ճանապարհների վրա:

Այսիպիով, Սիրիայի արդեն երկրորդ նահանգը կարող է հայտնվել իսլամիստ ահաբեկիչների ձեռքում: Ռաքքա նահանգն արդեն իսկ գրավված է «ԻՊ» կողմից:

Ահաբեկիչներն սկսել են գրոհել Իդլիբի վրա անցած երեքշաբթի օրվանից: Սիրիայի ղեկավարության պաշտոնական լրատվականը հայտարարել է, որ 5-օրյա դիմակայությունից հետո կառավարական ուժերը որոշել են նահանջել, սակայն այդ քայլը «տակտիկական բնույթ է կրում»:

14061 | 0
Facebook