Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպանը 19-ամյա ուսանողուհուն առաջարկել է սեռական հարաբերություն՝ երեքով

00:23, երկուշաբթի, 23 մարտի, 2015 թ.
«Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպանը 19-ամյա ուսանողուհուն առաջարկել է սեռական հարաբերություն՝ երեքով
     «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան 19-ամյա ուսանողուհի Քելի Մակքինիին առաջարկել է 10 հազար ֆունտ սթերլինգ՝ իր և իր ընկերոջ՝ Պատրիկ Մաքնեյրայի հետ համատեղ սեքսի համար։
Մակքինիի խոսքով՝ նա ծանոթացել է ֆուտբոլիստի հետ բարում՝ «Մանչեսթր Յունայթեդի» սուրբծննդյան երեկույթի ժամանակ։ Նրան հրավիրել էին VIP-զոնա՝ թիմի հետ խմելու համար։ Դրանից հետո Պերեյրան հետևել է նրան, իսկ որոշ ժամանակ անց առաջարկել է հանդիպել՝ նշելով, որ ցանկանում է սեքսով զբաղվել՝ երեքով։
«Սեքս երեքով։ Մենք կհոգանք քո մասին։ Ուզո՞ւմ ես։ Որքա՞ն կարժենա դա։ Ասա՛ ինձ։ Մենք պատրաստ ենք 5000-ական ֆունտ սթերլինգ վճարել»,- ասել է Պերեյրան։
«Ես քիչ էր մնում աթոռից վայր ընկնեի, երբ նա ինձ երեքով սեքսի դիմաց 10 հազար առաջարկեց։ Ի՞նչ է նա ընդհանրապես մտածում։ Ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում և նման առաջարկը վիրավորական եմ համարում։ Պարզ է, որ նա հուսահատության եզրին է։ Նա նույնիսկ չի կարողանում գտնել նրան, ում պետք չէ վճարել սեքսի համար»,- ասել է Մակքինին։
Պերեյրայի գործակալ Լեո Շեինքմանը այս իրավիճակին մեղմ է վերաբերվել․ «Նա երիտասարդ է, միայնակ, կարող է սեքսով զբաղվել ում հետ ցանկանում է։ Ինչի՞ համար նա պետք է ներողություն խնդրի»։
31600 | 2
Facebook