Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արքայական կոբրայի և շների կենաց մահու մենամարտը

13:03, չորեքշաբթի, 18 մարտի, 2015 թ.
Արքայական կոբրայի և շների կենաց մահու մենամարտը

Թայլանդի բնակիչներից մեկին հաջողվել է իրական թրիլլեր նկարահանել, որի հերոսներն են դարձել 5 շներն ու հսկայական կոբրան:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շների ոհմակը շրջապատում ու բզկտում աշխարհի ամենաթունավոր սողուններից մեկի մարմինը: Օձն ամեն կերպ փորձում է սողալ դեպի մացառուտները՝ հասկանալով, որ բաց դաշտում անզոր է, սակայն շները նրան հնարավորություն չեն տալիս: Ցավոք, տեսանյութի հեղինակին տեխնիկական պատճառներով չի հաջողվել շարունակել նկարահանումը մինչև պայքարի վերջը, բայց մասնագետները ենթադրում են, որ կոբրան փրկվելու հնարավորություն չուներ:

Նշենք, որ արքայական կոբրան աշխարհում խոշորագույն թունավոր օձերից է և ամենավտանգավորներից մեկը: Ըստ տարատեսակ տվյալների՝ ամեն տարի նրա կծոցից մահանում է մի քանի հազարից մինչև 25 հազար մարդ: Կոբրայի թույնն ունի նեյրոտոքսիկ ազդեցություն, որն արգելափակում է մկանային կծկումներն ու առաջացնում շնչառական օրգանների կաթված, շնչառության կանգ ու մահ: Հայտնի են դեպքեր, երբ կոբրայի կծոցը մահացու է եղել անգամ փղերի համար:
     Հիշեցնենք, որ վերջերս համացանցում էր հայտնվել փոքրիկ քամելեոնի ու հսկայական թունավոր բումսլանգի մենամարտը պատկերող տեսանյութը:

30232 | 0
Facebook