Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանում նախագահական ընտրությունների թեկնածուների թիվը հավասարվել է 22-ի, ևս 8-ը մերժվել են ղազախերենի քննությունը չհանձնելու պատճառով

12:20, կիրակի, 15 մարտի, 2015 թ.
Ղազախստանում նախագահական ընտրությունների թեկնածուների թիվը հավասարվել է 22-ի, ևս 8-ը մերժվել են ղազախերենի քննությունը չհանձնելու պատճառով

Այսօր՝ մարտի 15-ին, Ղազախստանի նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման վերջին օրն է: Ընտրությունները նշանակված են ապրիլի վերջին:

Գրանցված թեկնածուների թիվը տպավորիչ է՝ 22 մարդ: Նրանցից 20-ը քիչ հայտնի ինքնաառաջարկվածներ են, մեկը 1991 թվականից չփոխարինված նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է, մյուսն էլ տեղի կոմունիստների առաջնորդ Թուրգուն Սիզդիկովը:

Թեկնածուներից ևս 8 հոգու հայտ մերժվել է գրանցման ժամանակ, նրանք, ի թիվս այլ թերությունների, չեն կարողացել հաջող հանձնել ղազախերենի գիտելիքների ստուգման թեստը:

15618 | 1
Facebook