Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Սեքյուրիթի Դրիմ»-ը վարորդներին կողոպտելու նոր ձև է կիրառում

11:28, ուրբաթ, 13 մարտի, 2015 թ.
«Սեքյուրիթի Դրիմ»-ը վարորդներին կողոպտելու նոր ձև է կիրառում
     «Սեքյուրիթի Դրիմ»-ը չի բավարարվում արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացված հսկայական եկամուտներից ու վարորդներից փող պոկելու նոր տարբերակ է մտածել: Ասում են` վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ ընկերությունն անջատում է որևէ փողոցի արագաչափն ու լուրեր տարածում, որ արագաչափը չի աշխատելու անորոշ ժամկետով, տարվել է վերանորոգման: Վարորդները` նկատելով, որ արագաչափը չի արձանագրում արագությունը, սկսում են ավելի ազատ երթևեկել: Եվ քանի որ վարորդներին պատշաճ կարգով չի ծանուցվում արագաչափի վերագործարկման մասին, նրանք հայտնվում են «Սեքյուրիթի Դրիմ»-ի կազմակերպած ծուղակում և տուգանքների նոր ծրարներ ստանում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
35399 | 15
Facebook