Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկանությունն Անկարայում և Ստամբուլում բիրտ ուժով ցրել է հազարավոր ցուցարարների

13:05, հինգշաբթի, 12 մարտի, 2015 թ.
Ոստիկանությունն Անկարայում և Ստամբուլում բիրտ ուժով ցրել է հազարավոր ցուցարարների

Երեկ ուշ երեկոյան անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց: Նրանք պահանջել են պատժել 2013-ի հունիսին Ստամբուլում խաղաղ ցույցերի ժամանակ զոհված երիտասարդի սպանության մեղավորներին:

Նշենք, որ 15-ամյա Բերկին Էլվինը տնից դուրս է եկել հաց գնելու, սակայն գլխի հատվածում ծանր վիրավորվել է ոստիկանի արձակած գազային պայթուցիկից: Նրա մահվան համար դեռ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Այդ ցույցերի ժամանակ, ըստ ոչ պետական կազմակերպության տվյալների՝ զոհվել է 8 մարդ, վիրավորվել 8000-ը:

Երեկվա ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել Անկարայում և Ստամբուլում: Անկարայում ցուցարարների նկատմամբ կիրառել են ջրային շիթեր:

11160 | 1
Facebook