Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կալիֆորնիայի հայերն ու հույներն արգելել են Քերսոնում տեղադրել Աթաթյուրքի արձանը

17:50, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Կալիֆորնիայի հայերն ու հույներն արգելել են Քերսոնում տեղադրել Աթաթյուրքի արձանը

Կալիֆորնիայի Քերսոն քաղաքում երկարատև բանակցություններից հետո մերժվել է քաղաքում Քեմալ Աթաթյուրքի արձանը տեղադրելու առաջարկությունը: Խորհրդի նիստի ժամանակ քաղաքապետարանի շենքի առջև են հավաքվել հարյուրավոր հայեր և հույներ՝ որպեսզի իրենց ընդդիմությունը հայտնեն նման որոշմանը:

Բացի այդ, Գլենդելի և Մոնտեբելլոյի հայազգի քաղաքապետեր Զարեհ Սինանյանն ու Ջեք Խաջինյանը բողոք-նամակ են հղել Քերսոնի քաղաքապետին:

Արդյունքում արձանի տեղադրման առաջարկությունը մերժվել է:

12474 | 2
Facebook