Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաբուլում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է թուրք դիվանագետ

13:10, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Քաբուլում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է թուրք դիվանագետ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ դիվանագիտական թաղամասում, Իրանի դեսպանատան մոտ, պայթյուն է որոտացել: Ենթադրվում է, որ մահապարտը մոտեցել է թուրք դիվանագետների ավտոմեքենային և պայթեցրել իրեն: Ահաբեկչությանը զոհ է գնացել Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակից, մեկ այլ աշխատակից էլ վիրավորվել է, հաղորդում է թուրքական «ՏեԷրՏե հաբեր» հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ 2014-ի վերջում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինված ուժերը լքել են Աֆղանստանը՝ հայտարարելով այդ երկրում անվտանգության պահպանման առաքելության ավարտի մասին:

Դրանից հետո Աֆղանստանում կտրուկ նվազել է միջազգային կառույցների զինված ստորաբաժանումների զինվորների թիվը՝ 139 հազարից նվազելով 12 հազարի: Արդյունքում այս երկրում օրեցոր ավելանում է ահաբեկչությունների թիվն, իսկ զոհերը հաշվվում են հարյուրներվ, գրում է «Ռիաֆան»-ը:

10028 | 0
Facebook