Գաղտնիք չէ, որ ութոտնուկների որոշ տեսակներ կարողանում են քայլել ցամաքի վրա և համեղ որս փնտրել, սակայն դրանց ցամաքում նկատելն ու նկարահանելը շատ քչերին է հաջողվել: Իսկ ավստրալուհի Պորշե Ինդրիսին հաջողվել է նկարահանել ոչ միայն ցամաքի վրա քայլող, այլև՝ որս անող ութոտնուկին:
Պորշեն սկզբում նկատել է գեղեցիկ խեցգետնի և սկսել նկարահանել, սակայն հանկարծ ջրից դուրս է թռել ութոտնուկն ու իր մահացու շոշափուկների մեջ առնելով խեցգետնին՝ քարշ տվել ջրի խորքը: