Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Google»-ը «YouTube»-ի մանկական տարբերակն է թողարկել

16:03, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
«Google»-ը «YouTube»-ի մանկական տարբերակն է թողարկել

Ամերիկյան «Google» ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկել է հավելված` նախատեսված միայն երեխաների համար: Խոսքը «YouTube»-ի նոր տարբերակի` «YouTube Kids»-ի մասին է: Հավելվածն աչքի է ընկնում ավելի պարզ դիզայնով` տեսահոլովակների ավելի մեծ էկրանային պատկերով ու ղեկավարման ստեղնաշարով: Այն ունի նաև ձայնային որոնման հնարավորություն` նախատեսված այն երեխաների համար, ովքեր դեռևս չգիտեն համակարգիչների, պլանշետների կամ սմարթֆոնների ստեղնաշարերի վրա գրել:

«YouTube Kids»-ի տիրույթում կան ինչպես ժամանցային, այնպես էլ ուսուցողական տեսանյութեր` նախատեսված երեխաների համար:

12265 | 0
Facebook