Դուբայում գտնվող՝ աշխարհի ամենաբարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի տեսանյութերը համացանցում գնալով ավելանում են: Հիշեցնենք, որ «Ջահ» անունով 336 մետրանոց աշտարակը ջահի պես բռնկվել էր փետրվարի 21-ի գիշերը: Հրդեհն առաջացել էր 79 հարկանի շենքի մոտավորապես 50-րդ հարկում և քամու պատճառով կես ժամվա մեջ տարածվել 20 հարկերով: Ե´վ այդ, և´ մոտական շենքերի մոտ 1000 բնակիչները տարհանվել են, տուժածներ չկան: Հրշեջներին հաջողվել է հրդեհը մարել 3 ժամ անց: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
«Ջահ»-ը (The Torch) կառուցվել է 2011 թվականին և ճանաչվել աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը՝ 676 շքեղ բնակարաններով: