2009 թվականից սկսվեց ավտոմեքենաների գերարտադրությունը: Արտադրողներն սկսեցին արտադրել մի քանի անգամ շատ ավտոմեքենա, քան պահանջվում էր: Արդյունքում միլիոնավոր ավտոմեքենաներ այդպես էլ մնացին չվաճառված, այնինչ շուկան պահանջում էր նոր, թարմ առաջարկներ:
Այժմ այդ ավտոմեքենաները փտում են բաց երկնքի տակ: Ավտոմեքենաների «գերեզմանոցներում» երկաթը դանդաղորեն ժանգոտում է ու քայքայվում, սակայն արտադրողն իր արտադրանքի հարգը բարձր պահելու համար հրաժարվում է դրանք էժան գնով վաճառել, կամ էլ նվիրել նրանց, ովքեր այդ ավտոմեքենաների կարիքն իսկապես ունեն:
Փայլուն, գեղեցիկ, հզոր, նաև՝ արդեն ժանգոտած ու անպիտան: Այս լուսանկարներում պատկերված ավտոմեքենանաներն այդպես էլ չեն գտել իրենց տերերին ու դատապարտված են դանդաղ քայքայման Անգլիայի, Ամերիկայի, Ռուսաստանի, Իտալիա, Իսպանիայի «գերեզմանոցներում»: