Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհեթեթ իրականություն՝ ինչ ճակատագրի են արժանանում չվաճառված ավտոմեքենաները

21:07, երկուշաբթի, 16 փետրվարի, 2015 թ.
Անհեթեթ իրականություն՝ ինչ ճակատագրի են արժանանում չվաճառված ավտոմեքենաները

2009 թվականից սկսվեց ավտոմեքենաների գերարտադրությունը: Արտադրողներն սկսեցին արտադրել մի քանի անգամ շատ ավտոմեքենա, քան պահանջվում էր: Արդյունքում միլիոնավոր ավտոմեքենաներ այդպես էլ մնացին չվաճառված, այնինչ շուկան պահանջում էր նոր, թարմ առաջարկներ:

Այժմ այդ ավտոմեքենաները փտում են բաց երկնքի տակ: Ավտոմեքենաների «գերեզմանոցներում» երկաթը դանդաղորեն ժանգոտում է ու քայքայվում, սակայն արտադրողն իր արտադրանքի հարգը բարձր պահելու համար հրաժարվում է դրանք էժան գնով վաճառել, կամ էլ նվիրել նրանց, ովքեր այդ ավտոմեքենաների կարիքն իսկապես ունեն:

Փայլուն, գեղեցիկ, հզոր, նաև՝ արդեն ժանգոտած ու անպիտան: Այս լուսանկարներում պատկերված ավտոմեքենանաներն այդպես էլ չեն գտել իրենց տերերին ու դատապարտված են դանդաղ քայքայման Անգլիայի, Ամերիկայի, Ռուսաստանի, Իտալիա, Իսպանիայի «գերեզմանոցներում»:

| | |
17722 | 2
Facebook
COMMENT.am