Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուիթնի Հյուսթոնի դուստրը կոմայի մեջ է

11:53, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Ուիթնի Հյուսթոնի դուստրը կոմայի մեջ է

Ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի 21-ամյա դուստրը՝ Բոբբի Քրիսթինա Բրաունն, այժմ կոմայի մեջ է Ատլանտայի հիվանդանոցներից մեկում: Երեկ երեկոյան նրա ամուսինը հայտնաբերել է կնոջը լոգարանում՝ բերանքսիվայր ջրի մեջ պառկած: Նա անմիջապես շտապօգնություն է կանչել և արհեստական շնչառություն տվել: Բժիշկները նրան հասցրել են արհեստական կոմայի վիճակի՝ գլխուղեղի այտուցի պատճառով: Այժմ նրա վիճակը կայուն է: Դժբախտության մանրամասները պարզվում են, սակայն թմրանյութեր Բոբբիի տանը չեն հայտնաբերվել:

Բոբբի Քրիսթինա Բրաունը Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրն է:

Նրա հայրը հայտնի սևամորթ երաժիշտ Բոբբի Բրաունն է:
«Դեյլի Մեյլ»-ի փոխանցմամբ՝ դուստրը շատ ծանր է տանում մոր կորուստը, ով վախճանվել էր 2012-ին: Նրան հայտնաբերել էին լոգարանում՝ թմրանյութի չարաշահման և սրտի աթերոսկլերոզի հետևանքով մահացած: Մոր մահից հետո Բոբբի Քրիսթինան 2 անգամ հոսպիտալացվել է՝ նյարդային խանգարումների պատճառով: Նրա հարազատները մտավախություն էին հայտնել, որ դուստրը կկրկնի մոր ճակատագիրը:

29402 | 1
Facebook