Անկարայի դատարանի համապատասխան որոշման համաձայն Թուրքիան մասամբ կարգելափակի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն, այսօր՝ հունվարի 26-ին գրել է «Միլիյեթ»-ը: Կարգելափակվեն նաև այս սոցցանցի այն հաշիվները, որոնք ատելություն են սերմանում իսլամի նկատմամբ: Այս որոշումը կտարածվի նաև «Թվիթեր»-ի և այլ սոցցանցերի վրա: