Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ծառածածկ նավը՝ Սիդնեյի տեսարժան վայր

23:10, երեքշաբթի, 20 հունվարի, 2015 թ.
Ծառածածկ նավը՝ Սիդնեյի տեսարժան վայր

«SS Ayrfield» նավը մեկն է Սիդնեյի մոտ գտնվող Հոումբուշ նեղուցում գտնվող և շարքից հանված նավերից: Սակայն այն առանձնանում է մնացած բախտակիցներից նրանով, որ նրա մակերեսը գնալով դառնում է անտառածածկ:

1140 տոննա կշռող ծովային այս հսկան պատրաստվել է 1911-ին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զինտեխնիկա և ամերիկացի զինվորներ է տեղափոխել: Պատերազմից հետո բեռնափոխադրումներ է իրականացրել Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև, մինչև որ շարքից հանվել է 1972-ին: Նրան տեղափոխել են Հոումբուշ նեղուց, որտեղ սովորաբար ապամոնտաժում են անպիտան նավերը: Սակայն նավի տախտակամածին սկսել է փարթամ բուսականություն աճել, ինչն էլ փրկել է նավին՝ դարձնելով այն տեսարժան վայր:

22882 | 0
Facebook