''Հրապարակ''. Թեև ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել էր խնայողություն անել նախարարության տոնածառի խաղալիքների հարցում և աշխատակիցներին պատվիրել էր երկուական խաղալիք բերել տնից՝ նախարարության տոնածառը զարդարելու համար, Նոր տարվա հետ կապված՝ բավական մեծ պրեմիաներ է տվել աշխատակիցներին, ինչից վերջինները գոհ են: Տեղեկությունների համաձայն` նախարարության վարչության պետերն, օրինակ, 1 մլն դրամ պրեմիա են ստացել։