Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ Թումանյանի այրին Միկոյանին չի թողել մտնել գրողի թանգարան. «ՉԻ»

10:23, երեքշաբթի, 27 մայիսի, 2014 թ.
Ինչո՞ւ Թումանյանի այրին Միկոյանին չի թողել մտնել գրողի թանգարան. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Մինչ օրերս Երևանի քաղաքապետարանը վերահաստատեց Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը, հանրության համար բացահայտվում են Միկոյանի կենսագրական այնպիսի դրվագներ, որոնց մասին մինչ այժմ քչերը գիտեին։ Մասնավորապես, «Հովհ. Թումանյանի տուն-թանգարան» ֆեյսբուքյան էջում «Առանց մեկնաբանության» վերնագրով հրապարակվել է մի պատմություն, որը ներկայացնում ենք ստորեւ:
     «1969թ., Երևան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարանը բանաստեղծի 100-ամյա հոբելյանին բազմաթիվ հյուրեր ունի: Տիկին Օլգան` Թումանյանի այրին, դիմավորում է նրանց ու ներս հրավիրում: Հովհաննես Բաղրամյանին բարևելուց ու ներս հրավիրելուց հետո` տեսնելով Անաստաս Միկոյանին, Օլգա Թումանյանը կանգնում է դռան դիմաց` փակելով մուտքը, ասում է. «Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա` քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո տուն, ես էլ քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»:
    
Հ.Գ. Հովհաննես Թումանյանի երեք զավակները (չորրորդը զոհվել է ցեղասպանության տարիներին` Վանի գաղթի ժամանակ) ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձան: Ահա նրանք. Մուշեղ (1889-1938), Համլիկ (1896-1937), Արեգ (1900-1938), Արտավազդ (1894-1918),- ասված է գրության մեջ։
    
Մանրամասները` թերթի համարում:

41215 | 21
Facebook