Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վարչապետին անվստահություն հայտնելու օրը հայտնի է. «ՀԺ»

11:13, շաբաթ, 15 մարտի, 2014 թ.
Վարչապետին անվստահություն հայտնելու օրը հայտնի է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Մեր ձեռքի տակ է հայտնվել ոչ իշխանական 4 ուժերի գործողությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, 4 ուժերը մարտի 20-ին պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Անվստահության գործընթացը, սակայն, որը շուրջ 3 ամիս է քննարկվում է, մարտի 24-27-ի ԱԺ քառօրյայում տեղ չի գտնի, փոխարենը, ըստ նախնական տվյալների, վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ-ում կհայտարարվի ապրիլի 28-ին, իսկ մինչ այդ՝ ապրիլի 20-25-ը տեղի կունենան հանրային քննարկումներ՝ 4 ուժերի անվստահության նախաձեռնության ու նրանց կողմից պատրաստած առաջնահերթ գործողությունների ծրագրի շուրջ»:
     Մանրամասները` թերթի համարում:

30674 | 6
Facebook