Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքն ու Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդը Երևանում են

12:20, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2011 թ.
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքն ու Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդը Երևանում են
     Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստ, որին մասնակցում են ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ:
Խորհրդի գործունեությունն ուղղված է ինչպես ԱՊՀ տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ համամարդկային կարևորություն ներկայացնող խնդիրների վերհանմանը և լուծման ուղիներ փնտրելուն:
Երևանում է Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը նիստին չի մասնակցի:
1751 | 0
Facebook