Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերջապես «Ֆեմեն»-ը հասավ Թուրքիա

12:25, շաբաթ, 06 հուլիսի, 2013 թ.
Վերջապես «Ֆեմեն»-ը հասավ Թուրքիա

Այսօր Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անունը կրող օդանավակայանում «Ֆեմեն» շարժման ակտիվիստուհիներից մեկը բողոքի ակցիա է կազմակերպել:

Ակտիվիստուհին օդանավակայանում հանել է հագուստները և ձեռքը վերցրել մի ցուցանակ, որտեղ գրված է եղել. «Էրդողաʹն, հեռացի´ր Քաբիլ, Թուրքիան ազատ կլինի»:

Իրավապահ մարմինները կնոջը ձերբակալել են և տարել ոստիկանական բաժանմունք:

Նշենք, որ ավելի վաղ «Ֆեմեն» շարժումը Թուրքիա գալու և Էրդողանի հետ առերես հանդիպելու համար իրենց պաշտոնական էջում դրամահավաք էր կազմակերպել:

Աղբյուրը` demokrathaber.net
10741 | 0
Facebook