Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում հայկական գերեզմանատան տեղում խաղատուն է կառուցվում

17:21, երեքշաբթի, 02 հուլիսի, 2013 թ.
Թուրքիայում հայկական գերեզմանատան տեղում խաղատուն է կառուցվում

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառում ԱԶԿ-ի («Արդարություն և զարգացում» կուսակցություն) անդամ Դեմիրալի Փալանի և քաղաքապետարանի միջև հայերի գերեզմանատան տարածքում շինարարություն սկսելու համար պայմանագիր էր կնքվել: Տարածքում խաղատուն, հացատուն, ռեստորան կառուցելու երկաթբետոնե շինարարություն սկսելուց հետո այստեղ գերեզմանատուն և ոսկորներ են հայտնաբերվել:

Թեմայի հետ կապված` լրագրող Ումիթ Բայազողլուն Մալքարայի հայ համայնքի հետ խոսելիս պարզել է, որ տարիներ առաջ այստեղ գերեզմանատուն է եղել, որի մոտ գտնվել է նաև Սուրբ Թորոս եկեղեցին, որն ավերվել է և թալանվել:

Եկեղեցին 80-90-ական թթ օգտագործել են որպես հացահատիկի պահեստ: Վերջին 10 տարիներին եկեղեցին լքված է եղել և հայտնվել ոչնչացման եզրին:

«Մալքարայի հայկական գերեզմանատունը երբեք չի ոչնչացվել, սակայն վերջերս համաձայանագիր է ստեղծվել տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու կապակցությամբ, քանի որ ըստ ԱԶԿ-ի անդամ Դեմիրալի Փալանի` այս տարածքը մարդկանց կողմից վերածվել է թմրանյութեր վաճառելու և արբելու գաղտնի վայրի»,- ասում է լրագրողը:

ԱԶԿ-ի անդամը նաև հայտնել է, որ իրենք դեռ չգիտեն, թե ինչ է լինելու հայտնաբերված ոսկորների հետ:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում հաճախ է խոսվում հայկական գերեզմանատների և այլ ճարտարապետական կառույցների մասին:

Աղբյուրը` agos.com.tr
5462 | 1
Facebook