Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պարտականությունն է». Մ. Պոպովիչ

13:48, հինգշաբթի, 27 հունիսի, 2013 թ.
«Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պարտականությունն է». Մ. Պոպովիչ

Ուկրաինայի Սկովորոդայի անվան համալսարանի և միջազգային հարաբերությունների ակադեմիայի պրոֆեսոր Միրոսլավ Պոպովիչն Ուկրաինայի Գերագույն ռադայում խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը արդարությունը վերականգնելուց և զանգվածային մարդասպանությունները վերանայելուց բացի, աշխարհի մարդկության պարտականությունն է»:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը մտել է Ուկրաինայի խորհրդարան, որն էլ քննարկումների թեմա է դարձել: Նախագծի նախաձեռնողներն են «Բատկիվշինա» կուսակցության անդամ Արսեն Ավակովը և «Ուկրաինայի հայերի միություն» համաուկրաինյան ասոցիացիայի նախագահ, պատգամավոր Վիլեն Շատվորյանը:
Աղբյուրը` ermenihaber.am
4936 | 3
Facebook