Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում սկսվել է Մուրադ Նազարյանի գործով դատավարությունը

12:56, չորեքշաբթի, 26 հունիսի, 2013 թ.
Ստամբուլում սկսվել է Մուրադ Նազարյանի գործով դատավարությունը

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող թիվ 2 դատարանում երեկ սկսվել է Մուրադ Նազարյանի գործով դատավարությունը: Նազարյանը մեղադրվում է 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թուրքիայում երեք տարեց կանանց վրա հարձակվելու և Մարիցա Քյուչուքին սպանելու մեջ:

Մարիցա Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը ասել է. «Կարծում եմ, որ հարցաքննողը շատ կողմնակալ է: Թեև Մուրադ Նազարյանը նաև մեղադրվում է երեք կանաց վրա կատարած հարձակումների մեջ, սակայն դատարանը նրանց վկայության չի կանչել: Ենթադրում եմ, որ սրա հետևում մեկից ավելի մադիկ են կանգնած»:

Մուրադ Նազարյանն էլ դատարանի դահլիճում ասել է, որ ինքը ոչ ոքի չի սպանել:

Մինչ դատավարության ավարտը` Նազարյանը ձերբակալված կմնա:

Աղբյուրը` ermenihaber.am
4745 | 1
Facebook