Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր պատգամավորը 100 հազ. լիրա կվճարի

13:02, երեքշաբթի, 25 հունիսի, 2013 թ.
Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր պատգամավորը 100 հազ. լիրա կվճարի

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Թունջելիի (Դերսիմ) պատգամավոր Հուսեյին Այգյունը` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թվիթերի իր էջում վիրավորելու համար 100 հազ. թուրքական լիրա կվճարի:

Այսպես, ԱԶԿ-ի գրասենյակում և արդարադատության նախարարությունում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո պատգամավոր Այգյունը իր էջում գրել էր. «Թուրքիայում ամենամեծ ահաբեկիչը Դուք եք»:

Էրդողանը դատարանին հայտնել է, որ Այգյունի արտահայտությունը զրպարտանք է, որը խախտում է իր իրավունքները և վիրավորում թուրքական կառավարության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը:

Աղբյուրը` sabah.com.tr
4216 | 0
Facebook