Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում շարունակվում է մշակութային ցեղասպանությունը

11:53, երկուշաբթի, 24 հունիսի, 2013 թ.
Թուրքիայում շարունակվում է մշակութային ցեղասպանությունը

Թուրքիայում իշխանությունները շարունակում են քանդել հայկական, հունական, ասորական պատմամշակութային կոթողները: Թուրքական «Այքըրը Դողրուլար» պարբերականի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը հոդվածում տեղեկացնում է Մուշում` հայկական մշակութային ժառանգության ավերման մասին և կատարվող վանդալիզմը կանխելու համար ստորագրություն հավաքում:

«Մուշի հայոց պատմական տուներին քանդումը ստորագրութիւնով կանկե: Այս եկրի մէջ,1915 ի հաշիւը չի կարենալ հարցաքննելու պատճառաւ, այսօրերին բոլոր հնագոյն ժողովուրդները (Հայերը, Յոյները, Ասորիները) համակարգուած ձեւով կոտորած կ'ապրին: 1915 ին սկսող ցեղասպանութիւնը մինչեւ այսօր կը շարունակէ որպէս, մշակոյթային ու տնտեսական ցեղասպանութիւն: Մուշի մէջ AKP (Արդարութիւն եւ Վերականգման Կուսակցութիւն) ի քաղաքպետութիւնը Հայոց պատմական տուները փլցնելով TOKİ (Զանգուածային Բնակարանային Տնօրինութիւն) ի իբր նուէր կու տայ: Ինչպէս բոլորս գիտենք որ, նպատակը, դրամագլուխի մը շահոյթը առաւելագոյն աստիճանի հասցնել եւ մի այլ նպատակն ալ, հաւաքականութեան յիշողութիւնը ոչնչացնել է:

Քեմալականութիւնը կը ցանկանայ Հայ ժողովուրդի բնավայրը եղող այս տարածաշրջանին մէջի անոնց բոլոր հետքերը ջնջել: Այսօր Մուշի մէջ ԱԳԲ-(Արդարութեան եւ Վերականգման Կուսակցութիւն-) քեմալականութիւնը կը փորձէ նոյնը ընել: Յատկապէս Մուշի մէջ ժողովուրդներու եղբայրութիւնը քարոզող BDP (Խաղաղութիւն եւ Տէմօքրադական Կուսակցութիւն), İHD(Մարդու Իրաւունքներու Միութիւն), HDK (Ժողվուրդական Տէմօքրադական Վեհաժողով) եւ շրջակայից կազմակերպութիւնները այս առումով ընելիք շատ գործեր ունին: Եթէ այսօր, քեմալական հանրապետութիւնը հայոց պատմական տուները կը թալանէ, մի օր մըն ալ, քուրթ ժողովուրդի տուները գլխերնուն վրայ կը քանդէ: Մշակոյթ մը ոչնչացնել, մարդկութիւնը ոչնչացնել է: Այս պատմական կոտորած մըն է: Ի յանուն ժողովուրդներու եղբարութեան ու հաւասարութեան, դուն ալ քու ստորագրութիւնովդ այս կործանումը կանխէ»,- գրում է հայազգի լրագրողը:

Աղբյուրը` aykiridogrular.com
5134 | 1
Facebook