Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Հարցազրույցներ

6 տարեկանից դպրոց գնալու հետևանքները

09:01, հինգշաբթի, 30 մայիսի, 2013 թ.
6 տարեկանից դպրոց գնալու հետևանքները

Այսօր արդեն դպրոց են գնում ոչ թե 7, այլ՝ 6 տարեկանից սկսած: Երեխաների հետ աշխատող մանկավարժներն ու հոգեբանները պնդում են, որ 6 տարեկան երեխան իր վարքով, հետաքրքրություններով, իմացական գործընթացների զարգացման մակարդակով, միևնույնն է, մնում է նախադպրոցական:

«Հնարավոր է, որ երեխան լավ սովորի, յուրացնի ամբողջը, բայց շատ շուտ կհիասթափվի ուսում ստանալուց: Մեկ տարվա տարբերությունն այս տարիքում նկատելի է նույնիսկ արտաքինից: 7 տարեկանները 7-8 սմ-ով բարձրահասակ են 6 տարեկաններից: Իսկ դպրոցներում, ինչպես գիտենք, նստարաններն ու սեղանները նախատեսված են 7 տարեկանների համար: Երեխայի մկանային համակարգն այնքան զարգացած չէ, որ այդ անհարմարավետ նստարանների վրա կարողանա երկար ժամանակ ճիշտ պահել մեջքը: Անհրաժեշտ է 15-20 րոպեն մեկ ակտիվ ընդմիջում անել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Մանկավարժների և հոգեբանների կարծիքով` այն երեխաները, ովքեր մեկ տարի ավելի են խաղում, ավելի հեշտ են հարմարվում դպրոցին և ավելի բարձր արդյունավետություն են ցուցաբերում ուսման մեջ: Դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ գերազանց են սովորում, բայց ավելի լայն հնարավորություններ են ունենում զարգանալու և դիմանալու դպրոցական կյանքի ընթացքում ծագած տարբեր դժվարություններին:

| | |
8789 | 19
Facebook