Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան բեռ չի դառնա ԵՄ-ի համար, հակառակը` կնվազեցնի ԵՄ-ի բեռը». Էրդողան

12:00, ուրբաթ, 24 մայիսի, 2013 թ.
«Թուրքիան բեռ չի դառնա ԵՄ-ի համար, հակառակը` կնվազեցնի ԵՄ-ի բեռը». Էրդողան

Երեկ ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը` Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ,- հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Մեր իսկ շահերից ելնելով չենք ցանկանում մտնել Եվրոմիություն, սակայն միևնույն ժամանակ մեր երկիրը ցանկանում է իր շահերը ներդնել այնտեղ: Այսպիսով, Թուրքիան բեռ չի դառնա ԵՄ-ի համար, հակառակը` կնվազեցնի ԵՄ-ի բեռը»:

Էրդողանը հավելել է, որ իրենք քննակել են նաև եվրոգոտու ֆինանսական խնդիրները և ավելացրել, որ Թուրքիան այսքան ժամանակ կապող կամուրջ է հանդիսացել 1,5 միլիոնանոց իսլամական աշխարհի և ԵՄ-ի միջև, «Եվրոմիությունում արդեն 5 մլն թուրք կա, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան արդեն իսկ ԵՄ-ի մեջ է»,- ասել է նա:

Իր հերթին Ռուպեյը փաստել է, որ 2004 թվականից Թուրքիան չի հրավիրվել մասնակցելու ԵՄ գագաթնաժողովներին:

Աղբյուրը` aa.com.tr
9000 | 3
Facebook