Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարդատոն»` նվիրված Սայաթ-Նովայի արվեստին

13:38, կիրակի, 19 մայիսի, 2013 թ.
«Վարդատոն»` նվիրված Սայաթ-Նովայի արվեստին

Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» անվանումով: Տոնն ունի հարյուրամյա վաղեմություն: Միջոցառումը Երևանում կազմակերպում է «Սայաթ-Նովա» մշակույթի կենտրոնը` ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ:

«Արդեն տասը տարի այն նշում ենք նաև Երևանում: Բոլորը քայլում են Սայաթ-Նովա պողոտայով, վարդեր դնում մեծ քնարերգուի հուշարձան – աղբյուրին: Մասնակցում են արվեստագետներ, երգիչներ, աշուղական արվեստի սիրահարներ: Լսում ենք նրա երգերը, մենք էլ մեծ խանդավառությամբ երգում»,- պատմեց աշուղ Նազելին` հավելելով, որ մայիսի 26-ին էլ մեկնելու են Թբիլիսի` մասնակցելու այնտեղ կազմակերպված միջոցառմանը:

7467 | 0
Facebook