Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մանրամասներ` նախկին քաղաքապետի փեսայի սպանությունից

09:51, ուրբաթ, 15 մարտի, 2013 թ.
Մանրամասներ` նախկին քաղաքապետի փեսայի սպանությունից
     ''Հայացք'' թերթն անդրադարձել է Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում առաջիկա երկուշաբթի կշարունակվի գործի դատաքննությունը:

Թերթը գրում է, որ դատարանն արդեն մերժել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Ըստ ամբաստանյալ Հ. Սարգսյանի շահերի պաշտպաններ Լ. Սահակյանի, Ե. Վարոսյանի և Հ. Բաբայանի` Հ. Սարգսյանն անազատության մեջ է գտնվում ապօրինի, առանց օրենքով սահմանված հիմքերի, առանց դատարանի կողմից պատշաճ կարգով կայացված համապատասխան որոշման, ինչի հետևանքով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ, 138-րդ հոդվածների պահանջները և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները:

Թերթը նշում է, որ դատարանն այս պատճառաբանությունները չի ընդունել:

4803 | 1
Facebook