Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կախարդի համհարզները կտրել են ալբինոս երեխայի ձեռքը

12:50, երեքշաբթի, 19 փետրվարի, 2013 թ.
Կախարդի համհարզները կտրել են ալբինոս երեխայի ձեռքը

Տանզանիայում երեք տղամարդ մաչետեով (մեծ դանակ) զինված հարձակվել են յոթամյա փոքրիկի վրա, որը ընկերների հետ վերադառնում էր դպրոցից: Նրանք սարսափահար Մվիգուլու Մագեսսին գցել են գետնին և կտրել ձեռքը: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

Աֆրիկայում նմանատիպ հանցագործությունները տարածված բնույթ են կրում: Պատճառն այն է, որ ալբինոսների մարմնի մասերը լայնորեն կիրառվում են տեղի կախարդների հմայությունների մեջ: Նրանք համոզված են, որ մաշկի պիգմենտացիայից զուրկ մարդկանց մարմնի մասերը մոգական ուժ ունեն և հարստություն ու առողջություն են բերում:

Այս հազվագյուտ հիվանդությամբ տառապող սպիտակ աֆրիկացիների մարմնի մասերի համար կախարդները մեծ գումարներ են վճարում, իսկ նրանք ոչ մեկի կողմից պաշտպանված չեն:

Աղբյուրը` ntv.ru
7066 | 9
Facebook