Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ձեր նպատակադրումն ու վարքն անուն ունեն՝ կոլաբորացիոնիստական». Լիլիթ Գալստյան

02:00, կիրակի, 12 հունվարի, 2025 թ.
«Ձեր նպատակադրումն ու վարքն անուն ունեն՝ կոլաբորացիոնիստական». Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու ասեն, որ ամեն օր մեզ մեզնից հեռացնեն։
     Երեկ ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում հայտարարել է՝ «Ունեմ մե՜կ Հայրենիք և դա իմ պետությունն է»։
     Չեմ կարծում, թե ԿԳՄՍ նախարարն, իրապես, չգիտի պետության և Հայրենիքի սահմանն ու տարբերությունը։
     Չեմ կարծում, թե կրթության և մշակույթի ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող կառույցի ղեկավարը մեր Հայրենիքում, մեր բնօրրանում հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային և քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ գոնե մակերեսային պատկերացումներ չունի, Մատենադարանում, Պատմության թանգարանում կամ Ազգային պատկերասրահում չի եղել․․․
     Չեմ կարծում, թե նա չգիտե գիտական այն անհերքելի աքսեոման, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՆ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲՆՕՐՐԱՆԸ, և, որ այն ավելին է քան թափահարվող այն ոսկեգույն թիթեղը։
     Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
     Եվ որտեղի՞ց այն սին հաստատումը, թե իբր պետականության սահմանում ու գիտակցում չենք ունեցել, և հենց իրե՜նք՝ քպ-ն է այն սահմանողը․ քաղաքական այն ուժը, որի ճակատին ու խղճին դաջված է Արցախի ողբերգության՝ ցեղասպանության պատասխանատվություն-մեղսակցությունն ու անվերջ այս քաոսը․․․
     Ձեր նպատակադրումն ու վարքն անուն ունեն՝ կոլաբորացիոնիստական` Ալիև-էրդողան պահանջները սպասարկող։
     Սա է ձեր ընտրությունը․․․»։

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
2084 | 1
Facebook