Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը

00:14, կիրակի, 12 հունվարի, 2025 թ.
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը

Axios հարթակը, վկայակոչելով աղբյուրներին, պնդում է, որ Դանիայի իշխանությունները Դոնալդ Թրամփի շրջապատին ասել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթողի հետ քննարկել Գրենլանդիայում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը։
     Կոպենհագենը ծրագրում է համոզել Թրամփին, որ ԱՄՆ-ն կարիք չունի Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու, որպեսզի վերացնի նորընտիր նախագահի մտահոգություններն անվտանգության հետ կապված:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը 2024 թվականի դեկտեմբերին Գրենլանդիայի անեքսիան անվանեց «բացարձակ անհրաժեշտություն»՝ մեկնաբանելով գործարար Քեն Հովերիին Դանիայում ԱՄՆ դեսպան նշանակելու որոշումը։ Ավելի ուշ Թրամփը հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե բացառո՞ւմ է արդյոք Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին ռազմական ճանապարհով կցելու հնարավորությունը։

3286 | 0
Facebook