Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիան վերսկսվել է։ Օրենսդիր շենքի մոտ հավաքվածները փակել են Ռուսթավելի պողոտան։ Որոշ ժամանակ առաջ նրանց միացել էր «Բարեկամների երթը», որի մասնակիցները ոտքով քայլել էին խորհրդարան։ Օրենսդիր մարմնի մոտ գտնվողները նրանց դիմավորել են ծափերով ու բացականչություններով։ Քիչ առա ջ իրավապահ մարմինները վերսկսել են Վրաստանում բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալությունները, հայտնում են տեղական Telegram ալիքները։